Այսօր, Վրաստանը նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Այսօր, ապրիլի 7-ին Ախալքալաքի բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Պատարագ: Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը համարվում է ամենակարևոր եկեղեցական տոներից մեկը:
Ավետարանի համաձայն ապրիլի 7-ին հրեշտակները Սուրբ Մարիամին հայտնում են, որ 9 ամիս հետո ինքը լույս աշխարհ կբերի երեխայի: Այստեղից էլ այդ օրը կոչվում է Ավետման օր:
Ապրիլի 7-ը աշխարհի հայերը նշում են նաև մայրության, գեղեցկության և գարնան տոն: