Գերմանիայում աշխատել են ցանկանում Վրաստանի 97 436 քաղաքացիներ։ Ինչպես հայտնում են Զբաղվածության աջակցության պետական գործակալությունից, Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի տեղավորման հայտեր են ընդունվում:

Այս փուլում գերմանական կողմը առաջարկել է մինչեւ 350 թափուր աշխատատեղ: Հատուկ պորտալում գրանցումը սկսվել է փետրվարի 15-ին։ Ապրիլի սկզբին հայտնի կդառնա ընտրված թեկնածուների կոնկրետ թիվը։

Նշենք, որ ժամանակավոր սեզոնային աշխատանքի ծրագիրն իրականացվում է Վրաստանի և Գերմանիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Հնարավոր է աշխատանքի տեղավորում սեզոնային աշխատանք գյուղատնտեսության ոլորտում՝ բերքահավաք: