Պարենի ազգային գործակալությունը տուգանել է 52 անասնաբուժական օբյեկտ Աջարիայում, Շիդա Քարթլիում, Գուրիայում եւ Սամցխե-Ջավախքում: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Խախտումներ են հայտնաբերվել 2020թ. սկզբից անասնաբուժական կլինիկաների, դեղատների եւ կենդանաբանական սրահների ստուգումների ընթացքում։ Ընդհանուր առմամբ երկրի մասշտաբով ստուգվել է 83 անասնաբուժական հաստատություն։
Արձանագրվել է պիտանելիության ժամկետը լրացած դեղերի վաճառքի, պահպանման պայմանները խախտելու, կենդանիների կերերի իրացման և գրանցման բացակայության փաստեր։
Պարենի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլ Բասիլաձեն հայտնել է, որ այս տարի պլանավորվում է ստուգել Վրաստանի բոլոր անասնաբուժական դեղատները: Նա ընդգծել է, որ դա ծառայում է ֆերմերների եւ ընտանի կենդանիների սեփականատերերի շահերի պաշտպանությանը: