Ըստ «World Happiness Report Update 2016» հետազոտության արդյունքների, որը անցկացրել է Sustainable Development Solutions Network ընկերությունը` ՄԱԿ-ի պատվերով, Վրաստանը և Հայաստանը մտնում են «դժբախտ» երկրների ցուցակում:
Հարավային Կովկասի երկրների շարքում ամենաերջանիկը համարվում է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 81-րդ տեղը, որին հաջորդում է Հայաստանը` 121-րդ տեղում, Վրաստանը զբաղեցնում է 126-րդ տեղը: Հարավային Կովկասի հարևան երկրները զբաղեցնում են ավելի լավ հորիզոնականներ, Ռուսաստանը` 56-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 78-րդ:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաերջանիկ երկիրը 157 երկրների շարքում Դանիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան:
Ուսումնասիրության հիման ամենադժբախտ երկիրն աշխարհում Բուրունդին է:
Ըստ ուսումնասիրության բնակչության երջանկության մակարդակը միշտ չէ, որ համապատասխանում է երկրի կենսամակարդակին: Բավարարմանը ազդում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական գործոնների համադրությունը: Նաև նշվում է, որ երկրների պակաս սոցիալական անհավասարությամբ քաղաքացիները ավելի երջանիկ են: Հաշվի են առնվել չափանիշներ` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը և կյանքի տևողությունը, ազատություն կյանքի ընտրության հարցում, առատաձեռնությունը, կոռուպցիայի ընկալումը, դրական մնացորդը, 95% վստահության միջակայքը:
World Happiness Report հրատարակությունը թվագրվում է 2012 թվականին, ընդունված` Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից երջանկության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մարտի 20-ին:
Քրիստինա Մարաբյան