Երեկ Հայաստանում կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք:

Առողջացել է 332 մարդ: Մեկ օրում մահացել է 22 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մարտի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182 056 դեպք, որոնցից 167 518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով: Մահվան ևս 851 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4 171 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 367 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 793 678 թեստավորում: