Վրաստանի կոմերցիոն բանկեր դրամական փոխանցումների ծավալը 2021 թվականի հունվար-փետրվարին աճել է 18,3%-ով և կազմել 311,1 մլն ԱՄՆ դոլար:
Էլեկտրոնային համակարգերի օգնությամբ վրացական կոմերցիոն բանկեր կատարած դրամական փոխանցումները 2021 թվականի փետրվարին աճել են 17,5%-ով և կազմել 161,4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ասվում է Վրաստանի ազգային բանկի կայք-էջում:
Փետրվարին արտարժույթի մեծ մասը եկել է Իտալիայից: Նշված ժամանակահատվածում այս երկրից փոխանցվել է շուրջ 28,6 մլն. ԱՄՆ դոլար՝ էլեկտրոնային համակարգերի օգնությամբ վրացական կոմերցիոն բանկեր կատարած դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 17,7%-ը: 2021-ի փետրվարին Իտալիայից փոխանցումները կատարվել են 31,8%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Ռուսաստանը, որը երկար տարիներ հանդիսանում էր Վրաստան կատարվող դրամական փոխանցումների անառարկելի առաջատարը, այս տարվա հունվարին կրկին իր առաջատար դիրքը զիջել է Իտալիային:
2021 թվականի փետրվարին Ռուսաստանից Վրաստան փոխանցումները 12,4%-ով պակաս են եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Փետրվարին Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 25,1 մլն. ԱՄՆ դոլար՝ էլեկտրոնային համակարգերի օգնությամբ վրացական կոմերցիոն բանկեր կատարած դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 15,6%-ը:
Փետրվարին Վրաստանից արտերկիր է փոխանցվել շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 3,4%-ով պակաս է՝ 2020 թ.-ի նույն ամսվա համեմատ:
2021 թվականի առաջին երկու ամիսներին Վրաստանից արտերկիր է փոխանցվել շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը 4,9%-ով պակաս է 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: