Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր 64 գյուղերն արդեն ներկայացրել են իրենց առաջնահերթությունները ՕԳԾ-ի շրջանակներում: Աշխատանքները հաստատման համար ուղարկվել են Սակրեբուլո:

Ախալքալաքի քաղաքապետարանի ճարտարապետության և ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և շինարարության վարչությունից հայտնեցին, որ գյուղերն արդեն կողմնորոշվել են աշխատանքների ընտրության առումով և դրանք ներկայացրել են քաղաքապետարան:

Այս տարի առաջնահերթ են համարվել մինի մարզադաշտերի և խաղահրապարակների կառուցումը, կան աշխատանքներ լուսավորության անցկացման, անասունների համար ջրավազանների կառուցման, ներգյուղական ճանապարհների հարթեցման ուղղությամբ: Աշխատանքներն ուղարկվել են Սակրեբուլո՝ հաստատման համար:

Պատգամավորների կողմից դրանց հաստատումից հետո կկազմվեն նախահաշիվները և աշխատանքները կսկսվեն:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետին Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում հատկացվել է 922 000 լարի: