Հայաստանում մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 180 141-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 854-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3282 դեպք կա, այլ պատճառով՝ 841։
Ապաքինվել է ևս 211 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 166 913 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9105-ի։
Մարտի 16-ին 4181 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 784 266 թեստավորում։