Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 526-ով՝ հասնելով 30 հազար 346-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, ընդհանուր՝ 535: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հասելով 573-ից մինչև 18 000-ի։

Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 170 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 11 641 քաղաքացի: Երեկ արվել է 1995 թեստավորում, մինչև այժմ՝ 129 166: