Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առնչությամբ և հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ լարվածությունը կնվազի: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
«Չեմ կարող չարտահայտել անհանգստությունս մեր հարևանների մոտ իրավիճակի սրման առնչությամբ։ Հույսով ենք, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լարվածության նվազումը, ինչն այդքան կարևոր է մեր տարածաշրջանում և ոչ միայն խաղաղության և կայունության համար»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը «ՆԱՏՕ-Վրաստան ազգային դիվանագիտություն» համաժողովի ընթացքում՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: