Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ Վախթանգ Կապանաձեն հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կհաջողվի հրադադարի հասնել, և բախումը լուծել խաղաղ Ճանապարհով:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին և սերտ հարաբերությունների ու կապերի մեջ ենք գտնվում մեր գործընկերների հետ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ստանում ենք ամբողջական տեղեկատվություն: Հույսով ենք, որ հրադադար կլինի, և կողմերը կանցնեն խնդրի լուծման խաղաղ ճանապարհին: Երևի մենք էլ պետք է ստանձնենք միջնորդի առաքելությունը, քանի որ մենք այն երկրներից մեկն ենք, որը երկու հարևանների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է», – ապրիլի 4-ին հայտարարել է Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետ Վախթանգ Կապանաձեն:
Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքը (armenian-community.ge):