Ճանապարհային վարչությունը որակազրկել է այն երկու ընկերություններին, որոնք մասնակցում էին Սամցխե-Ջավախքի կենտրոնական ճանապարհների սպասարկման էլեկտրոնային մրցույթին:
Առաջիկա օրերին կրկին էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի: 11 780 000 լարիի չափով մրցույթին մասնակցում էին` «Գզա դա խիդի» եւ «Արալի» ՍՊԸ-ները:
Երկու ընկերություններն էլ մրցութային հանձնաժողովի կողմից որակազրկվել են` տեխնիկական փաստաթղթերի հիման վրա: «Անպայման նոր մրցույթ կհայտարարվի, այս շաբաթ արդեն կիմանանք հստակ ամսաթիվը, բայց այս պահին դա դեռ պարզ չէ», – հայտնեցին գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից:
2020 թվականին «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ն էր պատասխանատու շրջանի կենտրոնական ճանապարհների պահպանման համար: Ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ պայմանագրում նշված գումարի ժամկետը լրացել է, և ինքը չի կարող շարունակել աշխատանքները, նա խնդրել էր Ճանապարհային վարչությանը ժամանակին վերահայտարարել տենդերը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախքան հաղթողի որոշումը շրջանի ճանապարհների համար պատասխանատու կլինի «Գզա դա խիդի» ՍՊԸ-ն:
Աղբյուրը՝ sknews.ge