Պետական գույքի սեփականաշնորհման ծրագրի համաձայն` 2021 թվականին նախատեսվում է պետական բյուջեում կենտրոնացնել 150 միլիոն լարի: Միևնույն ժամանակ, Պետական գույքի ազգային գործակալությունից հայտարարում են, որ 2020 թ.-ին հաստատված բյուջեի պլանը կատարվել է 106%-ով և պետական գույքի ազգային գործակալության հաշվին՝ պետական գույքի սեփականաշնորհման արդյունքում, մոբիլիզացվել է 130 485 115 լարի:
2020 թվականին հայտարարվել է 3 աճուրդ՝պետական ձեռնարկությունների վաճառքի նպատակով: «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությանը Վրաստանի պետական գույքի ազգային գործակալությունից հաղորդել են, որ անցյալ տարի պետական ձեռնարկությունների վաճառքի մասին հայտարարված երեք աճուրդներից մեկը չեղարկվել է:
Նշենք, որ այս տարի նախատեսվում է սեփականաշնորհել մինչ 50 պետական ձեռնարկություն: Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի խոսքով՝ տնտեսության վերականգնման ուղղություններից մեկը պետական գույքի սեփականաշնորհումն է: Ինչպես նշել է Թուրնավան «Palitranews» հեռուստաընկերության «Օրվա նյուսրում» հաղորդաշարում, մեկ ամսից պետությունը կառաջարկի բիզնեսին՝ 10, իսկ մեկ տարվա ընթացքում մինչև՝ 50 պետական ձեռնարկություններ, որոնց վաճառքը քննարկվում է: