Վարչական պատժամիջոցի տեսքով նշանակված տուգանքի կատարման վաղեմության ժամկետը կրճատվում է 5-ից 2 տարի:
Դա նախատեսված է «Կատարման օրենսգրքի» օրինագծով: Բացի այդ, գործող օրենքի համաձայն՝ քրեական գործով նշանակված տուգանքի կատարման վաղեմության ժամկետը կախված է կատարված հանցագործության տիպից և տատանվում է 2-ից 15 տարի: Օրինագծի համաձայն, այս տեսակի պատժի վաղեմության ժամկետը նահմանվելու է 5 տարի ժամկետով:
«Կատարման օրենսգրքի» օրինագիծը խորհրդարանի բյուրո կներկայացվի մարտի 1-ին: