Վրաստանի խորհրդարանի բյուրոյի «Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում ներկայացրել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը:
Խորհրդարանը նոր նախագահ կընտրի դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում:
Կախա Կուճավան խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին հրապարակային հայտարարություն է արել դեկտեմբերի 24-ին եւ այդ պահից նա համարվում է պաշտոնաթող: Այս փաստը Վրաստանի խորհրդարանը ի գիտություն կընդունի առաջիկա լիագումար նիստում, ինչը ձևակերպվելու է արձանագրությամբ: