Կորոնավիրուսի 373 նոր դեպքերից 177-ն արձանագրվել է Թբիլիսիում, 47-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Շիդա Քարթլիում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 34 933 թեստ, այստեղից 23 966-ը՝ հակամարմինների արագ թեստով և 10 967-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 270 510 դեպք: Ապաքինվել է ևս 542 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 264 589:
Այսօր արձանագրված վարակման 373 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 177 դեպք, Աջարիայում՝ 19, Իմերեթիում 47, Քվեմո Քարթլիում՝ 6, Շիդա Քարթլիում՝ 41, Գուրիայում՝ 19, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 28, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մթիանեթիում՝ 8, Սամցխե-Ջավախքում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում երկրում կա 2 396 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 481 մարդ, այդ թվում՝ 714-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 160-ը՝ Աջարիայում, 282-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 254 ծանր հիվանդ, այդ թվում՝ 87-ը Թբիլիսիում, 31-ը՝ Աջարիայում, 75-ը՝ Իմերեթիում: Այստեղից 98-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 66-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 751 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 332 մարդ, այդ թվում 102-ը՝ Թբիլիսիում, 87-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 209 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 304 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 613 մարդ, Աջարիայում՝ 345, Իմերեթիում՝ 638: