Ախալքալաքի ավտոկայանի տնօրենը ձերբակալվել է կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու և կոմերցիոն կաշառք ստանալու համար: Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Պաատա Մանվելիշվիլին: Իրավապաշտպանի խոսքով, Ախալցիխեի շրջանային դատարանը Լ.Կ.-ի խափանման միջոցը քննարկել է փետրվարի 24-ին և նշանակել 7000 լարի գրավ:
«Իմ պաշտպանյալն ընդունում է իր մեղքը, ճանաչում է իրեն մեղավոր: Այժմ նա գտնվում է Թբիլիսիում, բանտում: Կմնա այնտեղ, մինչև որ գրավը վճարեն: Առանց նրա համաձայնության, ոչինչ ավել ասել չեմ կարող»,- մեզ հետ զրույցում ասաց Պաատա Մանվելիշվիլին:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 362 և 221-րդ հոդվածներով:
Աղբյուրը՝tv9news.ge