Այսօր՝ փետրվարի 22-ին, Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետներում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 679, որից 329-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի նոր դեպքեր չի գրանցվել։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 104 անձ. Ախալցիխեում՝ 28, Բորժոմիում՝ 40, Ադիգենում՝ 11, Ասպինձայում՝ 11, Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 22 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 1 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 609, իսկ մահվան դեպքերը՝ 47:

Այս պահի դրությամբ սպասվում է 2 թեստի պատասխանի։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 26 անձ, ընթանում է փորձաքննություն։