Փետրվարի 20-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 097 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 18 015 թեստավորում, որից 11 021-ը հակամարմինների թեստով, 6 994-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 261 066 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3 425:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.2%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.6%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:
Կարանտինում է գտնվում 281 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 769, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 228 մարդ: