2022 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիները Վրաստանում բնակության թույլտվություն ստանալու 3 283 դիմում են ներկայացրել։ Դրանցից 2 009-ը հաստատվել է, 708-ը՝ մերժվել, 89-ը գտնվում է քննարկման փուլում։ Interpressnews գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են ներքին գործերի նախարարությունից։
Միևնույն ժամանակ, Վրաստանում մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 952 քաղաքացի, որոնցից 661-հայտը բավարարվել է, 109-ը՝ մերժվել, իսկ 36-ը գտնվում է քննարկման փուլում։
Ապրելու և աշխատելու իրավունք ստանալու համար իշխանություններին է դիմել Ռուսաստանի Դաշնության 811 քաղաքացի պաշտոնական դիմումով, որոնցից 311-ը՝ մերժվել է, 352-ը՝ բավարարվել, 17 դիմում գտնվում է քննարկման փուլում։
Կարճաժամկետ կացության իրավունքի համար դիմել է 714 անձ, որից 372-ի դիմումը բավարարվել է, 249-ինը՝ մերժվել, 21 դիմում գտնվում է քննարկման փուլում:
Ընտանիքի վերամիավորման նպատակով բնակության իրավունքի համար դիմել է 295 անձ, որից 230-ի դիմումը բավարարվել է, 18-ը մերժվել, 2 դիմում գտնվում է քննարկման փուլում:
Վրաստանի նախկին քաղաքացիներին կացության թույլտվություն տրամադրելու 291 դիմումներից 227-ը բավարարվել է, 10-ը մերժվել է, 8-ը գտնվում է քննարկման փուլում:
Ուսման նպատակով կացության թույլտվության համար դիմել է 167 անձ, որոնցից 7 դիմում մերժվել է, 128-ը՝ բավարարվել, 5 դիմում գտնվում է քննարկման փուլում:
16 հոգուց 12-ը ստացել են հատուկ կացության թույլտվություն:
Մեկ անձ դիմել է ժամանակավոր կացության համար, որի դիմումը բավարարվել է։
Ինչ վերաբերում է բնակության իրավունքի տրամադրման վերջին տարիների տվյալներին, ապա, ըստ ՆԳՆ-ի, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 9-ը՝ Վրաստանում բնակվելու իրավունք ստանալու համար դիմել է Ռուսաստանի Դաշնության 13 624 քաղաքացի, որից 11 266 դիմում բավարարվել է, 1229-ը՝ մերժվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 9-ը կացության թույլտվության համար ներկայացվել է ընդհանուր առմամբ 5 596 դիմում, որից 4 840-ը բավարարվել է, 324-ը՝ մերժվել: Ընտանիքի վերամիավորման նպատակով կացության թույլտվության 1 470 դիմումներից բավարարվել է 1 307-ը, մերժվել՝ 38-ը: Ուսանողական կացության 548 դիմումներից բավարարվել է 476-ը, մերժվել՝ 10-ը:
57 հոգուց 49-ին տրվել է հատուկ բնակության թույլտվություն։ 2 311-ից 1 597-ը ստացել է ապրելու և աշխատելու թույլտվություն, իսկ 446 դիմում մերժվել է: Վրաստանի նախկին քաղաքացիներին կացության թույլտվության համար ներկայացվել է 1 113 դիմում, որից 32-ը չի բավարարվել, իսկ 1000-ը՝ բավարարվել է:
Նույն ժամանակահատվածում գործակալություն է ներկայացվել ժամանակավոր կացության թույլտվության 1 դիմում, որը բավարարվել է:
Կարճաժամկետ կացության թույլտվության 2 407 դիմումներից բավարարվել է 1 910-ը, մերժվել՝ 257-ը: Մշտական բնակության թույլտվության 43 դիմումներից 30-ը բավարարվել է, 12-ը՝ մերժվել։