Փետրվարի 16-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266 462 է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 20 549 թեստավորում, որից 14 802-ը հակամարմինների թեստով, 5 747-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 228 մարդ:
Մեկ օրում երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 377:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3.6%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.9%, վերջին 7 օրվանը՝ 2,4%:
Կարանտինում է գտնվում 230 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 848, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 232: