Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանվել 5 հողատարածք, որից 3-ը գյուղատնտեսական, 2-ը՝ ոչ գյուղատնտեսական նշանակության:

Աճուրդներն անցկացվում են «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» պետական ծրագրի շրջանակներում։

Հողատարածքերը հետևյալն են.

1. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Խոսպիո գյուղում 1862 քառ/մ, մեկնարկային գինը 28 000 լարի։ Աճուրդի վերջին օրը` 07.10.2022թ.:

2. Ազմանա գյուղում վաճառքի է հանվել գյուղատնտեսական նշանակության հողատարածք, վաճառվում է 5370 քառ/մ տարածքի 1/4 մասը, մեկնարկային գինը՝ 62,5 լարի։ Աճուրդի վերջին օրը հոկտեմբերի 10-ն է։

3. Ազմանա գյուղում, լճի մոտակայքում գյուղատնտեսական նշանակության հողամաս, վաճառվում է 3190 քառ/մ տարածքի 1/4 մասը, մեկնարկային գինը՝ 50 լարի։ Աճուրդի վերջին օրը հոկտեմբերի 10-ն է։

4. Ազմանա գյուղում գյուղատնտեսական նշանակության հողատարածք, վաճառվում է 2810 քառ/մ հողամասի 1/4-ը, մեկնարկային գինը 37.50 լարի։ Վերջին օրը հոկտեմբերի 10-ն է։

5. Ախալքալաք-Ախալցիխե ավտոճանապարհին (МТС -ի հարեւանությամբ) ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք, 287 քառ/մ, մեկնարկային գինը 6000 լարի։ Աճուրդի վերջին օրը՝ հոկտեմբերի 12-ն է։