Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում Energo Pro Georgia-ի 25 131 բաժանորդից 12 431-ը հունվարին օգտվել է կոմունալ ծախսերի պետական ​​ֆինանսավորումից (մինչև 200 կՎտ/ժամ):

2021 թվականին 25 131 բաժանորդներից 4 487-ը (այն բաժանորդները, ովքեր սպառում են 200-ից 300 կՎտ/ժ, և սուբսիդիան ստանում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով տարբերությանը համապատասխան չափով) ստացել է սուբսիդիա:

Ախալքալաքում և Նինոծմինդայում կա 1461 կոմերցիոն բաժանորդ: Energo Pro Georgia-ն այս փուլում չունի տեղեկատվություն այն մասին, թե քանի կոմերցիոն բաժանորդ է ստացել սուբսիդավորումը սակագնի տարբերության 50%-ի չափով:

Ըստ Energo Pro Georgia ընկերության մամուլի կենտրոնի՝ ընկերության հարավային մասնաճյուղի 169 547 բաժանորդից (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա Ախալցիխե, Ադիգենի, Բորժոմի, Խաշուրի, Գորի) 100 327 բաժանորդ ստացել է էլեկտրաէներգիայի սուբսիդավորում:

Հունվարին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից օգտվել է 25 131 բաժանորդից ընդամենը` 12 431-ը, Ախալցիխեում և Ադիգենիում` 23 986 բաժանորդից` 14 183-ը, Ասպինձայում՝ 3 983 բաժանորդից` 2 155-ը, Բորժոմիում՝ 20 227 բաժանորդից` 10 729-ը, Գորիում՝ 54 636 բաժանորդից` 34 633-ը, Խաշուրիում՝ 41 584 բաժանորդից` 26 196-ը:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր նրանք, ովքեր սպառում են 200 կվտ-ից պակաս էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետրից պակաս բնական գազ, ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից, չորս ամսվա ընթացքում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար: Ֆինանսավորումը ներառում է նաև աղբահանման և ջրի վճարները:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սուբսիդավորել սպառողական սակագնի բարձրացված մասը: Սուբսիդիան կտարածվի այն բաժանորդների վրա, ովքեր ամսական սպառում են 300 կՎտ/ժամից պակաս էլեկտրաէներգիա:

Ըստ Energo Pro Georgia-ի մամուլի կենտրոնի՝ հունվարին ընկերության հարավային մասնաճյուղի 169 547 բաժանորդներից սուբսիդավորում է ստացել 16 512-ը:

Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ 25 131 բաժանորդից 4 487-ը, Ախալցիխե-Ադիգենիում՝ 23 986 բաժանորդից 2 252-ը, Ասպինձայում՝ 3 983 բաժանորդից 472-ը, Բորժոմիում՝ 20 227 բաժանորդից 1464-ը, Գորիում՝ 54 636 բաժանորդից 4 685-ը, Խաշուրիում՝ 41 584 բաժանորդից 3 152-ը:

Բաժանորդների թիվն ամբողջ Վրաստանում, ովքեր ամսական սպառում են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա՝ 1,2 միլիոն է, և միջին հաշվով պետությունը 17 միլիոն լարի (ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը մարելու համար:

Վրաստանում կա նաև 670 000 բաժանորդներ, որոնք ամսական սպառում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: Պետությունը 27 միլիոն լարի (ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել նրանց ծախսերը մարելու նպատակով: