Ինչպես տեղեկացրել էինք երեկ, մայիսի 24-ին, Ախալքալաքի կենտրոնում, Խաչ Բախչա այգու մոտից, Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր Հատուկ հանձնարարությունների բաժնի աշխատակիցների կողմից: Այսօր Ախալքալաքի երիտասարդները և ձերբակալվածի հարազատները հավաքվել էին կենտրոնական այգում և շարժվեցին դեպի ոստիկանական բաժանմունք, որպեսզի բողոք ներկայացնեն ձերբակալության դեմ, քանի որ նրանք ձերբակալման պատճառները կեղծված են համարում:
Քաղաքի կենտրոնում Կիմ Կուղոյանի ձերբակալումն Ախալքալաքում ռեակցիա առաջացրեց: Երեկ երեկոյան մարդիկ խուզարկության ժամանակ հավաքվել էին նրա տան մոտ և փորձում էին ներկա գտնվել՝ վկաներ լինելու համար: Այսօր բողոքի ակցիային 50-60 մարդ էր հավաքվել:
«Նրանք խուզարկեցին, ստորագրեցին, որ տանից ոչինչ չի հայտնաբերվել: 20 րոպե հետո գրում են, որ զենք է հայտնաբերվել: Ինչպե՞ս դա կարող ես հասկանալ, անհասկանալի է, ի՞նչ է կատարվում», – ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Անցյալ տարի (Խմբ. 2017 թ.-ին), դեկտեմբերի 7-ին, նրան ասել էին, որ 24 ժամվա ընթացքում լքի երկիրը, որպեսզի նրան բերման չենթարկեն, հետո ամեն ինչ կարծես թե հանդարտվեց: Հիմա կրկին սկսվեց», – ասում է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից:
«Խուզարկության ընթացքում մեզ թույլ չէին տալիս ներկա գտնվել, ինչպես կարող ենք վստահ լինել, որ իրենք չեն նետի թմրանյութեր, որ հետո դրա մեջ կմեղադրեն»:
«Եթե նրանք ուզում են բռնել գողերին, թող գնան Կարծախ, մեր քաղաքից ոչ մի տղա չի մտնի մերոնց տուն: Կովերին գողանում են նախիրներով և չեն գտնում, իսկ այստեղ…», – ասում է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից:
«Երիտասարդներին հարցրեք, նրանք կարող են ռիսկի դիմել, տնից դուրս գալ 19:00-ից հետո: Ոչ ոք ռիսկի չի դիմի: Վաղը կարող են ինձ էլ բռնել: Ես պայմանական պատիժ ունեմ: Բոլորը վախենում են ինչ-որ բան ասել», – ասում է երիտասարդը:
Հարկ է նշել, որ 2017 թ. դեկտեմբերի 6-ին Կիմ Կուղոյանը հայտարարել էր, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցներն իրեն Ախալցիխե էին տարել և զգուշացրել, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, ապա կձերբակալեն: Նա դժգոհում էր, որ քաղաքում ամեն հանցագործության համար նրան հարցաքննման են տանում: Դրանից հետո, 2017 թ. դեկտեմբերի 7-ին, քաղաքի կենտրոնում տեղի էր ունեցել ոստիկանության գործողությունների դեմ երիտասարդների բողոքի ակցիա: Այս բողոքի ակցիայից հետո, նույն երիտասարդների անընդհատ հարցաքննության թեման մոռացության մատնվեց: