Փետրվարի 3-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 897 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 15 792 թեստավորում, որից 9 579-ը հակամարմինների, 6 213-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 788 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 077 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:
Կարանտինային գոտում է գտնվում 487 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2384 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 292 պացիենտ: