Ինչպես լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք կհաստատեն, որ տվյալ անձը COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրս է անցել, ապա օտարերկրյա քաղաքացիները կկարողանան առանց խնդիրների մուտք գործել Վրաստան: Ոչ թե պատվաստված այցելուները պետք է սահմանի վրա բացասական PCR թեստի արդյունք ներկայացնեն, որն անցկացվել է վերջին 72 ժամվա ընթացքում եւ կրկին անցնեն PCR թեստը՝ երկիր մուտք գործելուց հետո երեք օր անց:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ փետրվարի 1–ից կանոնավոր ավիաչվերթների վերսկսման հետ մեկտեղ, Վրաստան մուտք գործելու կանոնները Վրաստանի քաղաքացիների համար կպարզեցեն, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ կհստակեցվեն:
«Բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան՝ սահմանին տրամադրելով մի փաստաթուղթ, որն ապացուցում է ցանկացած տեսակի, այսինքն՝ կովիդ-պատվաստանյութի ամբողջական կուրս անցած լինելու փաստը: Մենք հաշվի ենք առնում, որ աշխարհում պատվաստված մարդկանց թիվն աճում է, եւ սա մեր առաջին թիրախային խումբն է, Աջարիա ուղեւորվելու համար:
Ինչ վերաբերում է ոչ պատվաստված այցելուներին, ապա Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները, ինչպես նաեւ այն անձինք, որոնք Վրաստան են մտնում տարանցիկ, կկարողանան մուտք գործել երկիր PCR-թեստի բացասական պատասխանով երկիր, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում: Այնուհետեւ երրորդ օրը երկիր մտնելուց հետո երրորդ օրը նրանք պետք է անցնեն պարտադիր PCR: Այստեղ մենք վերացնում ենք ինքնամեկուսացման պարտավորությունը», – հայտնել է Նաթիա Թուրնավան ։