Հունվարի 29-ին, Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով արտահանողական բեռնատար գնացքն Անկարայից կուղևորվի դեպի Ռուսաստանի Դաշնություն:
«ԱԶԵՐԹԱՋ»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ այս կապակցությամբ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի կունենա պաշտոնական արարողություն: Հաղորդվում է, որ Անկարա-Մոսկվա բեռնարկղային գնացքը մեկնում է Թուրքիայի ժամանակով առավոտյան 10:00-ին: Տասնհինգ վագոնից բաղկացած գնացքը 8 օրվա ընթացքում կհաղթահարի պողպատե երկաթգծի 4650 կիլոմետրը:
Նույն օրը բեռնատար բլոկ-գնացքը կմեկնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով՝ Անկարա-Սիան երթուղով: Հատելով երկու մայրցամաքներ, երկու ծովեր և հինգ երկրներ՝ գնացքն ընդհանուր առմամբ կանցնի 7 792 կիլոմետր: