Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը թափուր է, նախկին ղեկավար Լեւան Խարաբաձեն հրաժարական է տվել:
«Հաստատում ենք, որ Սամցխե-Ջավախքի վարչության ղեկավարը հրաժարական է տվել, դա կառուցվածքային որոշում է», – հայտարարում են ՆԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունում: Այս փուլում ով կլինի նոր ղեկավարը, ՆԳՆ-ում չի քննարկում։
Լեւան Խարաբաձեն Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչությունը գլխավորում էր 2019 թվականի դեկտեմբերի 11-ից: