Քաղաքի կենտրոնական մասում արդեն 19 ժամ է, ինչ չկա էլեկտրականություն` գծի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, Energo-pro Georgia (Էներգո Պրո Ջորջիա) էլեկտրամատակարարման ընկերությունից տղեկացրին, որ էլեկտրականության մատակարարման վերականգնման վրա կաշխատեն վաղը:
Երեկ երեկոյան հոսանքազրկվեց ամբողջ քաղաքը: Պատճառը գծի վրա տեղի ունեցած վթարն էր: Սակայն մոտ 30 րոպե անց էլեկտրական հոսանքի մատակարարումը վերականգնվեց քաղաքի մեծ մասում: Իսկ մյուս մասը դեռ սպասում է էլեկտրականության միացմանը: Ինչպես մեզ հաղորդեցին էլեկտրամատակարարման ընկերությունից, վնասված գծի էլեկտրականության մատակարարումը կվերականգնվի վաղը: Վնասված լարը հայտնաբերվել է, այն գտնվում է հողի տակ: Այն վերականգնելու համար հարկավոր է փորել ասֆալտը: Սակայն Energo-pro Georgia ընկերությունը ուշ է ստացել ասֆալտը փորելու թույտվությունը Ախալքալաքի շրջանային վարչությունից, այդ իսկ պատճառով հոսանքի վերականգնման աշխատանքները կիրականացվեն վաղը: