Վերջին 24 ժամում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք, ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ:

Վրաստանի շրջաններում վիճակագրությունն այսպիսին է.
Թբիլիսի՝ 448,
Աջարիա՝ 31,
Իմերեթի՝ 170,
Քվեմո-Քարթլի՝ 51,
Շիդա-Քարթլի՝ 68,
Գուրիա՝ 31,
Սամեգրելո-Զեմո-Սվանեթի՝ 116,
Կախեթի՝ 50,
Մցխեթա՝ 17,
Սամցխե-Ջավախք՝ 13,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 3.

Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 9 279 մարդ, որից 694-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արհեստական շնչառության սարքին է միացված 204 պացիենտ: