Այսօր՝ հունվարի 20-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 353: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք։

Ադիգեն՝ 2,
Ասպինձա՝ 1,
Ախալցիխե՝ 2,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 3 և
Նինոծմինդա՝ 0։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 257 անձ։

Ախալցիխեում՝ 98,
Բորժոմիում՝ 89,
Ադիգենում՝ 36,
Ասպինձայում՝ 23,
Ախալքալաքում՝ 10 և
Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, COVID-հյուրանոցում՝ 2 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 82 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 22 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3950, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 16 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 37 անձ, ընթանում է փորձաքննություն։