Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում աղբարկղերի բացակայության պատճառով բնակիչներն աղբը թափում են աչքից հեռու վայրերում և գետում:

Ախալքալաքի շրջանում աղբահանության խնդիրը միշտ արդիական է: Գյուղացիները չգիտեն, թե որտեղ թափեն իրենց աղբը։ Նրանք այն թափում են անտառում, գյուղերի ծայրամասերում կամ անմիջապես գյուղում՝ ստեղծելով արհեստական ​​աղբակույտեր:

Ըստ Բուղաշեն գյուղի բնակիչների, քանի որ գյուղում աղբարկղեր չկան, բնակիչները աղբը թափում են աչքից հեռու վայրերում և գետում, իսկ ոմանք էլ` որտեղ պատահի: Նրանց խոսքով՝ անցյալ տարի իրենք այս հարցով դիմել են քաղաքապետարան, սակայն այս հարցը դեռ լուծված չէ:

1

3

Ըստ Կարեն Ափոզյանի, նա կուտակված աղբը մի քանի անգամ հավաքել է իր խանութի շրջակայքից և, քանի որ շնչել հնարավոր չի եղել:

«Ես ինքս մի քանի անգամ հավաքել եմ կուտակված աղբն իմ խանութի մոտից», – ասում է նա:

Բուղաշեն գյուղի մեկ այլ բնակչի՝ Գաբրիել Եղոյանի խոսքով, նրանք, ովքեր հնարավորություն ունեն, դուրս են տանում, իսկ ովքեր տրանսպորտ չունեն՝ նետում են գետը։

Ըստ նրա՝ գյուղի տարբեր անկյուններում կարելի է նկատել փոքր աղբակույտեր: Ինչպես նշում են գյուղացիները, այդ աղբավայրերը պարբերաբար ծածկվում են հողով, որպեսզի դրանք ավելի քիչ տեսանելի լինեն:

2

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, իրենք տվյալ խնդիրը քննարկել են դեռ 2020 թվականին: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն պատրաստ է:

«Այս տարի, հենց որ ֆինանսավորում լինի, մենք աղբարկեր կտեղադրենք գյուղերում, այդ թվում՝ Բուղաշենում: Բայց, կոնկրետ երբ՝ դեռ պարզ չէ», – ասում է նա: