Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 163 972-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 396-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2974 դեպք կա, այլ պատճառով՝ 726։
Ապաքինվել է ևս 471 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 152 320 է։ Փաստացի բուժվողների թիվը 7952 է։
Մեկ օրում թեստավորվել է 2546 հոգի, ընդհանուր առմամբ 619 066 թեստ է արվել։