Վրաստանն ընդգրկվել է կյանքի համար լավագույն 20 երկրների շարքում՝ ըստ խորհրդատվական և հետազոտական Rumavi հարթակի վերջին զեկույցի։ Վարկանիշում հաշվի են առնվել 192 երկրների տվյալները, ընդ որում՝ առաջին տեղը զբաղեցրել է Էստոնիան, իսկ վերջինը՝ Աֆղանստանը։
Հատկանշական է, որ յուրաքանչյուր երկրի վարկանիշը հիմնված է համալիր ցուցանիշի վրա, որն ընդգրկում է 24 ինդիկատոր չորս հիմնական ոլորտներում՝ ֆինանսներ և հարկեր, կյանքի որակ և առողջապահություն, անվտանգություն և կայունություն, ինչպես նաև բնակեցում և հնարավորություններ։
Արդյունքները բացահայտել են անսպասելի առաջատարների՝ աշխարհի ամենահարուստ երկրներից որոշները հայտնվել են առաջատար դիրքերից դուրս։
Ըստ Rumavi-ի տվյալների՝ 2026 թվականին կյանքի համար լավագույն երկրների թոփ-5-ում ընդգրկվել են հետևյալ երկրները․
· Էստոնիա՝ 72,8 միավոր
· Սինգապուր՝ 72,6 միավոր
· Մալազիա՝ 72 միավոր
· Պորտուգալիա՝ 71,6 միավոր
· Թայվան՝ 71,4 միավոր
2026 թվականի կյանքի համար ամենավատ երկրներից հինգը․
· Աֆղանստան՝ 39,5 միավոր
· Եմեն՝ 41,4 միավոր
· Հարավային Սուդան՝ 42,3 միավոր
· Նիգերիա՝ 42,4 միավոր
· Չադ՝ 42,8 միավոր
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով բոլոր հարևան երկրներից։
Ավելի կոնկրետ՝
· Վրաստան՝ 14-րդ տեղ, 69,3 միավոր
· Հայաստան՝ 86-րդ տեղ, 62,3 միավոր
· Ադրբեջան՝ 91-րդ տեղ, 61,5 միավոր
· Թուրքիա՝ 97-րդ տեղ, 60,9 միավոր
· Ռուսաստան՝ 121-րդ տեղ, 58,9 միավոր



