Հոկամ, Ազմանա, Քարսեպ, Ափնիա, Գոգաշեն գյուղերն իրար կապող ճանապարհահատվածը՝ Հոկամ գյուղի դպրոցից մինչև Քարսեպ գյուղ, կվերականգնվի 2021 թվականին: Այս աշխատանքների էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի հինգ գյուղերն (Հոկամ, Ազմանա, Քարսեպ, Ափնիա, Գոգաշեն) իրար միացնող ճանապարհը կվերականգնվի 2021 թվականին: Վերանորոգման աշխատանքները կսկսվեն մոտավորապես ապրիլ ամսին:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, այս պահի դրությամբ մրցույթն արդեն հայտարարված է: Ըստ նրա, կվերանորոգվի 2 կմ 920 մ ճանապարհը՝ Հոկամ գյուղի դպրոցից մինչեւ Քարսեպ գյուղի մոտակայք:
Ախալքալաքի քաղաքապետարանը այս ճանապարհի վերականգնման համար էլեկտրոնային մրցույթը հայտարարել է հունվարի 12-ին՝ 1 325 845 լարիի չափով: Հայտերի ընունումը կշարունակվի մինչև փետրվարի 3-ը:
Այս ենթակառուցվածքային աշխատանքներն 95%-ով ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ մնացած 5%-ը հատկացվում է տեղական բյուջեից:
Նման նյութեր:
Այսօր Ախալքալաքում, ինչպես և ամբողջ աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը: Կանանց իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն կանայք դեռևս ենթարկվում…
08.03.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ կա 22 սահմանափակ կարողություններով երեխա։ Երեխաները հիմնականում տանն են, քանի որ Ախալքալաքում չկա այնպիսի կենտրոն՝ համապատասխան մասնագետներով ու շենքային պայմաններով,…
08.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 706, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
06.03.2021 | Հասարակություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին եւ 7-ին Ախալքալաքում փոփոխական եղանակ է սպասվում, սպասվում է ձյուն:
06.03.2021 | Հասարակություն
Կիրովական գյուղի մինի-մարզադաշտը կառուցվել է անցած տարի, իսկ այս տարի այն ընդհարձակվելու է: Գյուղում կարծում են, որ մարզադաշտի փոքր չափը նախագծողի սխալի արդյունք է, սակայն…
05.03.2021 | նորություններ
Կվերանորոգվի Ախալքալաքի մարզահամալիրի ջեռուցման համակարգը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 10 940 լարի: Ախալքալաքի մարզադպրոցի դահլիճում ջեռուցում անցկացնելու համար դեռ միջոցներ չեն հատկացվել:
05.03.2021 | Հասարակություն
Անցյալ տարվանից Ախալքալաքի մունիցիպալ հաստատությունները համավարակի պատճառով փակվել էին, երբ և ինչ պայմաններով դրանք կվերաբացվեն, հայտնի կդառնա առաջիկա օրերի ընթացքում:
05.03.2021 | Հասարակություն
Բազմաթիվ պետական կառույցներ, Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, նշել են այսօր՝ մարտի 5-ին:
05.03.2021 | Հասարակություն