Եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության Սամցխե-Ջավախքի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում առանց ակցիզային դրոշմապիտակի 3120 տուփ ծխախոտ և 22 կգ թութուն են հայտնաբերել և առգրավել:
Ղեկավարվելով Վրաստանի Հարկային օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասով` իրավախախտ քաղաքացուց առանց ակցիզային դրոշմապիտակի ապրանքներն առգրավվել են:
Ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի՝ հանցագործության նշանների առկայության պատճառով, համաձայն Հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի, գործի նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն: