Հունվարի 1-ից Վրաստանի հանրային դպրոցներում, ամբողջ աշխատանքային օր ծանրաբեռնվածությամբ ուսուցիչները 100 լարի (մոտ 30 դոլար) ավելի կստանան։ Սա հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ դպրոցների ֆինանսավորումը 106 մլն. լարիով (32,4 մլն $) ավելացել է։ Կրթության նախարարության բյուջեն նոր տարում ընդհանուր առմամբ ավելացել է 263,8 մլն. լարիով և կազմում է 1,8 մլրդ լարի։

Վրաստանում գրանցված է 2 309 դպրոց, որից 2 086-ը պետական, իսկ 223-ը` մասնավոր։ Աշխատանքի է տեղավորված 62 699 մանկավարժ։

Վրաստանում ուսուցիչների համար 4 կատեգորիա կա. Առաջին աստիճանին մանկավարժ-պրակտիկոսներերն են, 2-րդը` ավագ մանկավարժները, 3-րդում`առաջատար մանկավարժները, 4-րդում` մենթորները։

Նշենք, որ մինչ այս փոփոխությունը` ավագ մանկավարժի աշխատավարձը կազմում էր 1011 լարի էր (310 $), առաջատար մանկավարժինը` 1435 լարի (440 $), իսկ մենթորինը` 1745 լարի (535 $)։