Համաճարակաբանների հանձնարարականով՝ Վրաստանի 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից այս փուլում 46 դպրոցում գտնվում է լրիվ հեռավար ուսուցման, ինչը 6 անգամ պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Այս մասին հայտնել է կրթության նախարարությունը: Ախալքալաքում բոլոր դպրոցները աշխատում են սովորական ռեժիմով:

Վրաստանի պետական ​​և մասնավոր դպրոցներում կորոնավիրուսով վարակման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում զգալիորեն նվազել է, ինչպես և նախորդ շաբաթ,- ասվում է կրթության նախարարության հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով, մասնավորապես, վիրուս է հաստատվել ուսուցիչների 2,4%-ի և աշակերտների 1%-ի մոտ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման մակարդակը վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազում է։

«Համաճարակաբանների հանձնարարականով՝ Վրաստանի 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից այս փուլում 46 դպրոցում գտնվում է լրիվ հեռավար ուսուցման, ինչը 6 անգամ պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Հեռավար ձևաչափով ուսուցումն անցկացնելու ցանկություն են հայտնել ռիսկային խմբի 99 ուսուցիչներ», – ասվում է հաղորդագրությունում։

Սակայն, ըստ նախարարության, մինչ այժմ պատվաստվել է ուսուցիչների և դպրոցների ադմինիստրատորների 73,7%-ը, այդ թվում՝ 97%-ը ամբողջությամբ պատվաստվել է:

«Երկրի դպրոցներում կրթական գործընթացը խառը ֆորմատով է ընթանում: Ինչպես հայտնի է, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ, ցանկության դեպքում, աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրել հեռավար ուսուցման ձևաչափը։

Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակական մոնիթորինգ են իրականացնում Թբիլիսիի և Վրաստանի բոլոր շրջանների դպրոցներում»։