Հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (84%) կարծում է, որ երկիրը լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ։ Այս մասին են վկայում EU NIGHBORS EAST հետազոտության արդյունքները։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս ցուցանիշն աճել է ինը կետով՝ 2016 թվականի համեմատ, երբ հարցումն առաջին անգամ էր անցկացվել։ Բացի այդ, կտրուկ աճել է ԵՄ ֆինանսական աջակցության մասին տեղեկացվածությունը: Մասնավորապես, այս տարի այս ցուցանիշը 82 տոկոս է՝ 2016 թվականի 60 տոկոսի դիմաց։

«Այս վերջին հարցումն անցկացվել է 2023 թվականի փետրվարին՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով՝ ամբողջ երկրի մասշտաբով ընտրված 1000 հարցվողների հետ: EU Neighbors EAST ծրագիրը 2016 թվականից Վրաստանում և Արևելյան հարևանության տարածաշրջանի մյուս հինգ երկրներում հասարակական կարծիքի ամենամյա հարցումներ է անցկացնում:

Եվրամիությունը մնում է վրացիների համար ամենահուսալի միջազգային կառույցը։ Մասնավորապես, նրան վստահում է հարցվածների 78%-ը (2016 թվականից այս ցուցանիշն աճել է 12%-ով)։

Վրացիների մեծամասնությունը (54%) դրական է վերաբերվում ԵՄ-ին, մինչդեռ 3%-ը ԵՄ-ն բացասական է գնահատում:

Թեև հարցվածների 82%-ը տեղյակ է Եվրոպական միության ֆինանսական աջակցության մասին, 46%-ը ողջունում է ավելի մեծ աջակցությունը տնտեսական զարգացման և առևտրի ոլորտներում»,- նշվում է հետազոտության արդյունքներում։