Հայաստանում երեկ կատարվել է 2 258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Առողջացել է 444 մարդ։ Մեկ օրում մահացել է 16 մարդ։

Դեկտեմբերի 27-ի տվյալներով, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157 834 դեպք, որոնցից 139 113-ն` առողջացած, 2 768-ը` մահվան ելքով: Մահվան ևս 673 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583 644 թեստավորում: