Ըստ «Կրեդիտինֆո» վարկային հաշվապահական ծառայության՝ Վրաստանում 1,8 միլիոն մարդ վարկերից է օգտվում, նրանց տրամադրված վարկերի ընդհանուր գումարը 27 միլիարդ լարի է՝ 2019 թ.-ի վերջի համեմատ այս ցուցանիշն աճել է 3,5 միլիարդ լարիով:
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարում վարկերից օգտվողների թիվն աճել է 4,7%-ով և 81 564 հոգով: Ժամկետանց վարկերը կազմում է բանկերի ընդհանուր պորտֆելի 5,9%-ը, միկրոֆինանսավորման ոլորտում այս ցուցանիշն բարձր է` 18%:
Բանկային վարկերի միջին չափը 15 700 լարի է, միկրոֆինանսական կազմակերպություններինը` 3 000 լարի: Բոլոր վարկերի 89%-ը բանկերից է բաժին ընկնում, 11%-ը` այլ տիպի վարկային հաստատություններից: