«Սարփիի» մաքսային անցակետում (թուրք-վրացական սահման) հայտնաբերվել է վտանգավոր կարանտինային հիվանդությամբ վարակված 25 տոննա կարտոֆիլ: Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:
Բուսասանիտարական սահմանի վերահսկողության շրջանակներում ապրանքը ստուգվել է լաբորատորիայում: Հետազոտության արդյունքներով հայտնաբերվել է Synchytrium endobioticum ախտածին պաթոգեն սունկ, որը կարտոֆիլի քաղցկեղի պատճառ է հանդիսանում:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ խմբաքանակը հետ կուղարկվի այն երկիր, որտեղից այն արտահանվել է:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից