2022 թվականին երկրի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձից նիստերից ու միջոցառումներից անհարգելի բացակայության պատճառով պահված գումարը կազմել է մոտավորապես 80 հազար լարի։
«Վրաստանի խորհրդարանի անհարգելի պատճառներով բաց թողնված նիստերի պատճառով տարվա ընթացքում պատգամավորների աշխատավարձից պահվել է 80 հազար լարի, որից 60 հազարը բաժին է ընկնում ընդդիմությանը»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանի գանձապահների խորհրդի որոշմամբ՝ պատգամավորների աշխատավարձից հանված գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով։