Ըստ Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալների, մարտին, ապրիլին և մայիսին թեստերի գնման համար ծախսվել է 1 211 526 լարի: Մինչ 3 միլիոն լարի ծախսվել է եռաշերտ պաշտպանիչ դիմակների գնման, բժշկական հագուստի համար՝ 8 609 146 լարի, ոչ կոնտակտային ջերմաչափերի համար՝ 282 547 լարի, դիմակների և այլնի համար՝ ավելի քան 2,5 միլիոն լարի:
Երեք ամսվա ընթացքում մինչև 22.5 միլիոն լարի ծախսվել է կորոնավիրուսին վերաբերող սարքավորումների, տարբեր միջոցների և ծառայությունների ձեռքբերման համար:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում են «IPN» Առողջապահության նախարարությունից, հունիսի 2-ի դրությամբ, բժշկական անձնակազմով և բժշկական պարագաներով/դեղորայքով կարանտինային գոտիներին ապահովելու համար կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,075,250 լարի: Նաև հունիսի 2-ի դրությամբ, կարանտինային գոտիների հյուրանոցային ծառայությունների բաղադրիչի մասով ծախսերը կազմում են 258 միլիոն լարի: