Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 10 899 նոր դեպք: Սա նոր ռեկորդ է: Երկրում նախօրեին բացահայտվել էր 11 656 նոր դեպք: Ռուսաստանը վարակակիրների թվով գերազանցել է Իտալիային և Անգլիային՝ հայտնվելով ամենամեծ թվով վարակակիրներ ունեցող երկրների եռյակում:
«BBC» և «Euronews» առաջատար լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանը ամենամեծ թվով վարակակիրներ ունեցող երկրների շարքում գրավել է երկրորդ տեղը, բայց այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են՝ «Worldometer»- ը և «Coronatracker»-ը, որոնք այսօր թարմացրել են իրենց տվյալները, և ըստ որոնց տվյալների Ռուսաստանում 232 223 դեպք է, հաղորդում են, որ Իսպանիայից ստացված տվյալները թարմացվել են երեկ՝ մայիսի 11-ին, բայց այնտեղ գրանցված դեպքերի թիվը 268 143 է և գերազանցում է Ռուսաստանի ցուցանիշը: Այսինքն` ըստ այս աղբյուրների, Ռուսաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Իսպանիան՝ 2-րդը:
«Մոսկվայում մահացել է թոքաբորբով և կորոնավիրուսով հիվանդ 55 պացիենտ, մահացության թիվը հասել է 1 179-ի, վարակից բուժվածների թիվը` մինչև 19 642: Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է ևս 1 820 մարդ», – հայտարարել է փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:
Համավարակի հայտարարումից հետո մայիսի 11-ին վարակի դեպքերի օրական աճը ռեկորդային է դարձել`գումարած 11 656: Այս վիճակագրության հրապարակումից հետո Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում չեղյալ է հայտարարվում ոչ աշխատանքային օրերի ընդհանուր ռեժիմը: Միևնույն ժամանակ, սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ, այդ թվում նաև Մոսկվայում, որտեղ մայիսի 12-ից թույլատրվում է արդյունաբերությունը և շինարարությունը աշխատանք, բայց ծառայությունների գրեթե ամբողջ շրջանակը, բացառությամբ մթերային խանութների, դեռ փակ է:
Իշխանությունները որոշում են կայացրել աջակցման միջոցառումների նոր փաթեթի վերաբերյալ, հայտարարել է նաև Պուտինը: Նա խոստացել է վճարել երեխաների նպաստի նոր մասնաբաժինը, ինչպես նաև դուրս գրել որոշ հարկեր և վարկեր, բայց միայն բիզնեսի այն մասի համար, որը աշխատանքից չի հեռացնի աշխատողներին:
Երեքշաբթի օրվանից Մոսկվայում և Մոսկվայի մոտակայքում սկսվում է գործել «դիմակային ռեժիմը»: Մոսկվայի իշխանությունները, ի թիվս այլ բաների, դա կապել էին արդյունաբերական ձեռնարկությունների վերսկսման և Covid-19-ով վարակվելու վտանգի հետ:
Ռուսաստանում սահմանվել է կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը նվազեցնելու միտում, այժմ այն կազմում է 5,6%, նախօրեին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Այս թվերը հուսադրող են, բայց, մյուս կողմից, մտահոգիչ է այն փաստը, որ «երկրի մի շարք շրջաններում բացարձակ աճը դեռ բարձր է մնում», – խոստովանել է նա:
«Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության մակարդակը 7,4 անգամ ցածր է, քան աշխարհում»,- հայտարարել է Գոլիկովան:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ապրիլին Մոսկվայում մահացությունը աճել է 18%-ով: