Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված պարեկության արդյունքում բացահայտվել է գործարկված սահմանափակումների խախտման 712 փաստ: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ըստ ՆԳՆ-ի, «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` մեկուսացման և կարանտինի կանոնների իարավախախտ 88 անձ տուգանվել է: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի արգելքի սահմանափակումը՝ 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում 42 (11) հոդվածի համաձայն 624 ֆիզիկական անձինք տուգանվել են դիմակ կրելու կանոնները խախտելու համար:
«ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել գործարկված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը և հետևել Վրաստանի առողջապահության ոլորտում գործող օրենսդրության պահանջներին: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:
Դիմակ կրելու կանոնների խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն, և ֆիզիկական անձինք՝ 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, տուգանվում են 20 լարիով:
Մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն, և, 42 (10) հոդվածի համաձայն ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իսկ իրավաբանական անձինք` 10 000 լարիով: Կրկնակի իրավախախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն», – ասված է հաղորդագրության մեջ: