Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 487 նոր դեպք: Մահացել է 39 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 198 387 դեպք: Ապաքինվել է ևս 2 495 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 167 281:

Կորոնավարակից մահացել է ևս 39 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 922:

Կարանտինային ռեժիմում է 969 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 721 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 461-ը:

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 837 նոր դեպք, ապաքինվել է 3 105 պացիենտ: