Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 2 720 նոր դեպք: Մահացել է 46 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 189 726 դեպք: Ապաքինվել է ևս 3 942 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 158 183:
Կորոնավարակից մահացել է ևս 46 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 790:
Կարանտինային ռեժիմում է 1 010 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 869 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 077-ը: