Երեկ Հայաստանում կատարվել է 3 119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 013 նոր դեպք: 648 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 24 դեպք:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ` այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 325 դեպք, որոնցից 125 169-ը` առողջացած, 2 486-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 053 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է 548 359 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 617 է: