Փետրվարի 2-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 209 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 17 271 թեստավորում, որից 11 459-ը հակամարմինների, 5812-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 208:

Կարանտինային գոտում է գտնվում 480 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2520 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 283 պացիենտ: